ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու փորձերը
ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին դատապարտել է մարդու իրավունքների թեման որպես գործիք օգտագործելու փորձերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Անգլիայի և Իսլանդիայի հեղինակած բանաձևին՝ իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ներկայացված բանաձևի նախագիծը լիովին անհիմն է։ Նրա խոսքով՝ Իրանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ բանաձևի կողմնակիցները թաքնվել են մարդու իրավունքների անվան հետևում և չարաշահել այս կազմակերպությունն իրենց քաղաքական նպատակների համար։
«Իրանի տեսանկյունից այս բանաձևի ներկայացումը դիտարկվում է որպես Իրանի մարդու իրավունքների հեղինակությունը թիրախավորելու և կանխամտածված չարամիտ փորձ՝ բացասական պատկերներ ներկայացնելու և կեղծ մեղադրանքներ հնչեցնելու նպատակով»,- ասել է նա։
Բահրեյնին հավելել է, որ բանաձևի առաքելությունը միտումնավոր անտեսում է մարդու իրավունքների ոլորտում Իրանի ձեռքբերումները։ Նա ասել է նաև, որ որդեգրված մոտեցումը չի նպաստում մարդու իրավունքների պահպանմանն ու առաջխաղացմանը, ոչ էլ համատեղելի է առկա իրականության, իրանական մշակույթի և քաղաքակրթության պատմության հետ։
Նշենք, որ բանաձևն ընդունվել է 23 կողմ, 8 դեմ և 16 ձեռնպահ ձայներով։
Добавить комментарий