Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան
Մենք մեծ զգուշությամբ ենք գործում մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների և սադրանքների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
Նա նշել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի դեպքում, ինչպես տեղի ունեցավ նախօրեին երեկոյան»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ անդրադառնալով Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի երկնքում խոցված հրթիռի միջադեպին։
Նա հավելել է, որ Անկարան ուսումնասիրում է իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները և մանրամասն վերլուծում իրադարձությունները։
«Մեր ջանքերը կենտրոնացած են ոչ միայն տեսանելի զարգացումների, այլ նաև կուլիսներում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մենք որևէ սցենար չենք բացառում և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրում ենք։ Միաժամանակ, երկրի անվտանգության ամրապնդմանը զուգահեռ, երկխոսության և դիվանագիտության միջոցով փորձում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի մեր տարածաշրջան»,- ասել է Էրդողանը։
Добавить комментарий