Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ. «Թաթոյան» հիմնադրամ
«Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։
1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։
2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Կատարվածի հետևանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։
3. Արցախ մուտք գործելու հնարավորություն տալու համար ադրբեջանական «էկոակտիվիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն» և ստուգել բոլոր անձանց։
5. Կատարվածը կրկին ապացուցում է, որ Արցախի կյանքի ճանապահը փակած «էկոակտիվիստները» կապ չունեն շրջակա միջավայրի կամ բնության պահպանության հետ։
6. Այդ «էկոակտիվիստները» գործում են ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ ու նրանց հովանու ներքո, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինվորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանության մարմիններում:
7. Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստները» հայերի հանդեպ լցված են ատելությամբ, զբաղված են ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզով: Ավելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ՝ ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։
Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։
Добавить комментарий