Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը իր մահվան վերաբերյալ Իսրայելի պնդումների ֆոնին ցավակցական նամակ է հղել զոհված իրանցի նավաստիներին
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Լարիջանին իր մահվան վերաբերյալ Իսրայելի պնդումների ֆոնին X-ում հրապարակել է ցավակցական նամակ՝ ուղղված զոհված իրանցի նավաստիներին
«Նրանց հիշատակը հավերժ կմնա իրանական ազգի սրտում, և այս նահատակությունները գալիք տարիներին կամրապնդեն Իրանի բանակի հիմքերը զինված ուժերի կառուցվածքում: Ես հայցում եմ Ամենակարող Աստծո ողորմածությունը՝ այս թանկագին նահատակներին բարձրագույն աստիճաններ պարգևելու համար»,- գրել է Լարիջանին:
Добавить комментарий