ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի մի շարք քաղաքների և ԱՄՆ-ի բազաների թիրшխներին hարվածելու մասին
Իրանական զինուժը գրոհել է թիրախներ Իսրայելի մի շարք քաղաքներում, ինչպես նաև ամերիկյան մի քանի բազաներ Մերձավոր Արևելքում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 58-րդ ալիքը՝ օկուպացված տարածքների հյուսիսային և կենտրոնական հատվածների թիրախների դեմ, այդ թվում՝ Նահարիայում, Բեյթ Շեմեշում, Թել Ավիվում, Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև ամերիկյան բանակի բազաների դեմ»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Կորպուսը հստակեցրել է, որ գրոհել է Իրաքում գտնվող Վիկտորիա բազան, Քուվեյթում՝ Ալի աս-Սալեմը, Սաուդյան Արաբիայում՝ Ալ-Խարջ ավիաբազան, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի թիրախները։
Հարվածներ հասցնելու համար, ինչպես նշել են իրանցի զինվորականները, օգտագործվել են Խորամշահր գերծանր հրթիռներ՝ երկու տոննանոց մարտագլխիկով, Ղադր՝ բազմակի մարտագլխիկներով, Ֆաթթահ, Խեյբարշեքան և մի շարք այլ հրթիռներ։
Добавить комментарий