Իրան

Իրանը պատրաստ է ամիսների դիմակայության ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. Fars

Իրանի զինված ուժերը պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ամիսներ տևող դիմակայության և կշարունակեն ավելի ու ավելի հզոր հարվածներ հասցնել մինչև թշնամին հանձնվի։

Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի անվտանգության ուժերի աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական ճակատում անհաջողություն է կրել և զարմացած է Թեհրանի հնարավորությունների մասշտաբով։ «Պետությունն ու ժողովուրդը պատրաստ են երկարատև, ամիսներ տևող դիմակայության, և այսօր թշնամուն կհասցվեն ավելի ծանր հարվածներ»,- նշել է աղբյուրը։

 

Добавить комментарий