Նեթանյահու

Իսրայելը հարվածում է հրապարակներին, ճանապարհներին, որպեսզի Իրանի ժողովուրդը նշի Կրակի տոնը․ շնորհավոր Նովրուզ․ Նեթանյահու

Մեր ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին ու հրապարակներին, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա նշել Կրակի տոնը։ Այնպես որ՝ նշեք, շնորհավոր Նովրուզ։ Jerusalem Post-ի փոխանցմամբ այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես այստեղ եմ Իսրայելի պաշտպանության նախարարի, մեր շտաբի պետի, Մոսադի ղեկավարի, մեր ռազմաօդային ուժերի պետի և մեր ավագ հրամանատարների հետ։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածում է «ահաբեկիչներին գետնի վրա, ճանապարհներին, հրապարակներում» և «հետևում է վերևից», – ասել է Նեթանյահուն Թել Ավիվի Կիրյա ռազմական շտաբից ձայնագրված հաղորդագրության մեջ։

«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք ոչնչացրել ենք ահաբեկչության երկու առաջնորդների, այս բռնապետության գլխավոր ահաբեկիչների առաջնորդներին», – հավելել է նա՝ անդրադառնալով Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի ղեկավար Ղոլամրեզա Սոլեյմանիի սպանությանը։

Добавить комментарий