ԱԳՆ

Իրանի նոր գերագույն առաջնորդը լիովին առողջ է, թեթև վնասվածքներ է ստացել․ ԱԳՆ

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Որքանով ինձ հայտնի է, նա ստացել էր միայն թեթև վնասվածքներ, և նա նախկինի պես լիովին առողջ է ու վերահսկում է իրավիճակը: Տեղեկատվությունը, որին ես տիրապետում եմ և որը համարում եմ հավաստի, այն է, որ նա գտնվում է լիակատար առողջ վիճակում»,- ասել է Արաղչին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հաստատել է, որ գերագույն առաջնորդը վիրավորվել է՝ վստահեցնելով, որ նա լավ է։

Հիշեցնենք՝ Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվեց մարտի 8-ին։ Ազգին ուղղված իր առաջին ուղերձում նա խոստացավ վրեժ լուծել Միացյալ Նահանգներից։

Добавить комментарий