Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը ոչնչացվել է, հայտնում է Ynet-ը:  «Իրանում հարվածների ինտենսիվությունը մեծանում է. գիշերը ոչնչացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը։ Վարչապետը և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին թիրախավորել ցանկացած իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հենց որ ստացվի համապատասխան հետախուզական տեղեկատվություն, առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության»,- հայտարարել է Իսրայել Կացը:  Իսրայել Կացը նաև հայտարա

Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը ոչնչացվել է: Այս մասին հայտնում է Ynet-ը:

«Իրանում հարվածների ինտենսիվությունը մեծանում է. գիշերը ոչնչացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը։ Վարչապետը և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին թիրախավորել ցանկացած իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հենց որ ստացվի համապատասխան հետախուզական տեղեկատվություն, առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության»,- հայտարարել է Իսրայել Կացը:

Իսրայել Կացը նաև հայտարարել է, որ Իրանին սպավում են նոր անակնկալներ:

«Այսօրվա ընթացքում սպասվում են զգալի անակնկալներ բոլոր ճակատներում, որոնք կսրեն այն պատերազմը, որը մենք մղում ենք Իրանի և Լիբանանում Հեզբոլլահի դեմ»,- ասել է Կացը։

Добавить комментарий