ՌԴ-ն նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին. Պեսկով
Ռուսաստանը նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դուք գիտեք, որ եվրոպացիներից եղել են ազդակներ, թե իրենք, իբր, ցանկանում են զբաղեցնել իրենց տեղը ուկրաինական կարգավորման թեմայով բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մենք անհրաժեշտ և նպատակահարմար չենք համարում»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Добавить комментарий