Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Իրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի հետաքննnւթյուն․ Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի հարվածի միջադեպի համապարփակ հետաքննություն և միջոցներ կձեռնարկի՝ բացառելու նման իրավիճակների կրկնությունը։ Այս մասին Էր Ռիադում արտգործնախարարների խորհրդակցական հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը սպասում է, որ իրանական կողմից տրամադրված երաշխիքները՝ միջադեպի համապարփակ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, կկատարվեն, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանի տարածքից թռչող ԱԹՍ-ն հարված է հասցրել Նախիջևանի ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով տուժել է չորս խաղաղ բնակիչ և զգալի վնաս է հասցվել կրիտիկական ենթակառուցվածքներին, ներառյալ տեղի միջազգային օդանավակայանը։

Добавить комментарий