Եվրոպայում գազի գները կտրուկ թռիչք են գրանցել Քաթարի էներգաօբյեկտներին Իրանի հասցրած հարվածից հետո, որն իրականացվել է ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի վրա հարձակման։ Այս մասին գրում է Bloomberg-ը:  «Եվրոպայում բնական գազի գներն աճել են 35%-ով»,- նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, Իրանի հարվածը լուրջ տատանումներ է առաջացրել նաև նավթի շուկայում, գրում է պարբերականը:  Հինգշաբթի օրը QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտները լուրջ վնասներ են կրել:

Իրանի նոր հարվածից հետո Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են . Bloomberg

Եվրոպայում գազի գները կտրուկ թռիչք են գրանցել Քաթարի էներգաօբյեկտներին Իրանի հասցրած հարվածից հետո, որն իրականացվել է ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի վրա հարձակման։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

«Եվրոպայում բնական գազի գներն աճել են 35%-ով»,- նշված է հրապարակման մեջ: Բացի այդ, Իրանի հարվածը լուրջ տատանումներ է առաջացրել նաև նավթի շուկայում:

Հինգշաբթի օրը QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտները լուրջ վնասներ են կրել: Իր հերթին, Իրանը նախազգուշացրել էր, որ կհարձակվի Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգաօբյեկտների վրա՝ ի պատասխան իր «Հարավային Պարս» հանքավայրին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների:

Մարտի սկզբին QatarEnergy-ն հայտարարել էր անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով ՀԲԳ արտադրության դադարեցման մասին: Ընդ որում, արտադրանքի մեծ մասն ուղղվում էր ԵՄ: 

Վերլուծաբանների կարծիքով՝ եթե հակամարտությունը ձգձգվի, Եվրոպան կբախվի գնային շոկի, որը համադրելի կլինի 2022 թվականի գարնան հետ: Այն ժամանակ գնանշումները հասնում էին 3892 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց»:

Добавить комментарий