Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել հարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա
Պարսից ծոցի տարածաշրջանում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հնդկաստանն ավելի վաղ կոչ է արել խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից: Հետևաբար, վերջին հարձակումները տարբեր վայրերում գտնվող էներգետիկ կայանքների վրա խորը մտահոգություն են առաջացնում և միայն ավելի են ապակայունացնում առանց այն էլ անկայուն էներգետիկ իրավիճակն ամբողջ աշխարհում»,- հայտնել է գերատեսչությունը:
Նախարարությունն ընդգծել է, որ նման հարձակումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն:
Добавить комментарий