Опубликовано A.Gevorgyan -
atsuyd

«Իսրայելը պետք է դադարեցնի Ալ-Աքսա մզկիթի վրա հարձակումները»․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է իսրայելական արմատական ​​հարձակումն Արևելյան Երուսաղեմում՝ Ալ-Աքսա մզկիթի վրա։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ անհանգստացած է տարածաշրջանում և Գազայի հատվածում իրավիճակի սրմամբ։

«Երեկ մենք տեսանք Իսրայելի հարձակումներն Ալ-Աքսա մզկիթում: Մենք դատապարտում ենք այս ամենը, և Իսրայելը պետք է դադարեցնի այդ հարձակումները: Ցավոք, Եվրոպայում աճող իսլամաֆոբիան ու ռասիզմը շարունակվում են նաև Իսրայելում և այլ տարածաշրջաններում։ Մենք անձամբ արտգործնախարարի և նախագահի մակարդակով պարտավորություններ ունենք չսրել այդ լարվածությունը, հատկապես Ռամադանի ժամանակ։ Նրանք պետք է պահեն իրենց խոստումը։ Երուսաղեմը, Ալ-Աքսա մզկիթը մեր սուրբ վայրերն են։ Ուստի Իսրայելի հետ երկխոսության մեջ մտնելը չի նշանակում, որ մենք կորցնում ենք զգայունությունը։ Ընդհակառակը, մեր զգայունությունն էլ ավելի է մեծանում»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նշենք, որ Իսրայելի անվտանգության ուժերը ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և բախումների հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են տուժել։

Добавить комментарий