Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը տանկ է վարել
Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի և դստեր լուսանկարները, որտեղ աղջիկը տանկ է վարում, իսկ հայրը նստած է նրա հետևում։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ աղջիկը, հավանաբար, պատրաստվում է ապագայում ստանձնել նրա դերակատարությունը։
Կիմի դուստրը՝ Կիմ Ջու Էն, որ մոտ 13 տարեկան է, վերջին ամիսներին ավելի հաճախ է հայտնվում հանրության առջև հոր ուղեկցությամբ։
Այս ամսվա սկզբին էլ նրան տեսել են հրաձգարանում՝ հրացանով նշանառություն կատարելիս, իսկ մեկ այլ դեպքում՝ ատրճանակից կրակելիս։
Հյուսիսային Կորեան դեռևս պաշտոնապես չի հաստատել ո՛չ նրա անունը, ո՛չ էլ տարիքը։
Հինգշաբթի օրը Կիմ Չեն Ընը ղեկավարել է նոր տեսակի տանկի զորավարժություններ, որը, ըստ KCNA-ի, ցուցադրել է բարձր հարձակողական և պաշտպանական հնարավորություններ՝ անօդաչու թռչող սարքերի և հակատանկային հրթիռների դեմ։
Добавить комментарий