Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմող երկրներին
Շվեյցարիան կասեցնում է ռազմական տեխնիկայի արտահանումը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներգրավված երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, չեզոքության մասին օրենքին հակասելու պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, հայտնել է համադաշնության կառավարությունը:
«Դաշնային խորհուրդը գնահատել է չեզոքության մասին օրենքի կիրառման հետևանքները Իրանում պատերազմին մասնակցող պետություններ արտահանման վրա: Ռազմական տեխնիկայի արտահանումը Իրանի հետ միջազգային զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներ չի կարող թույլատրվել հակամարտության ընթացքում»,- ասված է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ գործող թույլտվությունները և այլ ապրանքների արտահանումն այսուհետ պարբերաբար կվերանայվեն միջգերատեսչական փորձագիտական խմբի կողմից՝ չեզոքության մասին օրենքին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
«Ներկայումս ռազմական տեխնիկայի արտահանումը Միացյալ Նահանգներ թույլատրված չէ։ Դա կապված է միջազգային զինված հակամարտությանը երկրի մասնակցության հետ: Նույնը վերաբերում է Իրանին»,- նշել են կառավարությունում:
Նշվում է, որ փետրվարի 28-ից հետո Վաշինգտոնի կողմից մատակարարումների բոլոր նոր հարցումները մերժվել են: Իշխանությունները նաև հիշեցրել են, որ արդեն շատ տարիներ թույլ չեն տալիս ռազմական տեխնիկայի մատակարարումներ դեպի Իսրայել:
Добавить комментарий