Հայաստանում երկրաշարժի կառավարման միջազգային վարժանքներ կիրականացվեն
ԵՄ-ն մոտ 297 մլն եվրո է հատկացրել Հայաստանում ու մի շարք այլ երկրներում երկրաշարժի կառավարման միջազգային վարժանք իրականացնելու համար։ Գործադիրը հաստատել է որոշումը։
Դաշտային վարժանքներին Հայաստանից բացի կմասնակցեն նաև Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Մոնտենեգրոն ու Մակեդոնիան։
Վարժանքներն անցկացվելու են «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում։
Ըստ ծրագրային սցենարի՝ Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչին հաջորդել են բարդ արտակարգ իրավիճակներ: Հայաստանը օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին: Ակտիվանում է Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը:
Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի գործողությունների համակցման և համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:
Добавить комментарий