Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած «Defender 23» զորավարժություններին
Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած զորավարժություններին: Այս մասին հայտնել է Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը: «Defender 23»-ն ամենամյա զորավարժություն է՝ մոտ երկու ամիս տևողությամբ, դրանց անցկացումը գլխավորում է ԱՄՆ զինուժը:
Զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից: Փոխխոսնակը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 9 հազար ամերիկացի զինվորական և դաշնակից ու գործընկեր 26 երկրից մոտ 17 հազար զինծառայող: Զորավարժությունները կընդգրկեն եվրոպական 10 երկրի տարածք:
Սինգհը տեղեկացրել է, որ բացի ԱՄՆ-ից՝ կմասնակցեն զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից:
Добавить комментарий