Опубликовано H.Aslanyan -
Ռուբիո

Վաշինգտոնը կվերանայի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները Իրանում հակամարտության ավարտից հետո․ Ռուբիո

Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները Իրանում հակամարտության ավարտից հետո՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ցավոք, կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք վերանայել, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, դեռևս ծառայո՞ւմ է այդ նպատակին։ Թե հիմա այն  դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան պաշտպանում է Եվրոպան, բայց երբ մեզ է անհրաժեշտ մեր դաշնակիցների օգնությունը, նրանք մերժում են մեզ բազա տրամադրել կամ իրենց օդային տարածքով թռիչքներ իրականացնել»,- ասել է Ռուբիոն Fox News-ի հետ հարցազրույցում։

Добавить комментарий