Опубликовано detq-editor -
«Օդային տագնապի» դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները․ ուսումնավարժանք՝ Այգեկում

«Օդային տագնապի» դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները․ ուսումնավարժանք՝ Այգեկում

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք:

Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է ազդարարում։ Ազդարարման արդյունքում կազմակերպվել է  դպրոցի աշակերտների, ուսուցիչների և կից գործող կառույցների աշխատակիցների պատսպարում:

Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի մարզային փրկարարական վարչության մասնագետների կողմից ուսուցանվողներին ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Добавить комментарий