Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, բայց մենք բարձրաձայնում ենք մեր միջազգային իրավունքը. Շահրամանյան
Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, բայց մենք բարձրաձայնում ենք մեր միջազգային իրավունքը։
Այս մասին Եռաբլուրում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախ վերադարձի մասին։
«Մենք հիմա հասկանում ենք նաև ՀՀ իրավիճակը, տեղի ունեցող գործընթացները, փորձում ենք ամեն ինչ անել, որ վնաս չհասցնենք ՀՀ անվտանգությանը, այդ թվում՝ ռազմական ինչ-որ գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով սահմանվածը և փորձում ենք տարբեր հարթակներում մեր վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»,–Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախկին նախագահը։
Նշենք, որ Փաշինյանն անգամ միջազգային հարթակներից հայտարարում է, որ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում և հորդորում արցախցիներին իրենց միջից հանել «պանդուխտի հոգեբանությունը»։
Добавить комментарий