Опубликовано detq-editor -
ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի օդաչուները Հայաստանում վերահսկիչ ստուգման շրջանակում  ոչնչացրել են «հակառակորդի» ՀՕՊ-ը

ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի օդաչուները Հայաստանում վերահսկիչ ստուգման շրջանակում ոչնչացրել են «հակառակորդի» ՀՕՊ-ը

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-տակտիկական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախ կործանիչների օդաչուները Հայաստանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) օբյեկտները՝ ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Պարապմունքների մտահղացմամբ՝ միավորման հրամանատարությունը ստացել էր հետախուզական տվյալներ «հակառակորդի» գտնվելու տեղի մասին բարձրլեռնային շրջանում, անձնակազմի առջև դրվել էր օբյեկտները ոչնչացնելու խնդիր։

ՄիԳ-29-ի օդաչուներն ուսումնամարտական թռիչքներ են կատարել պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի գտնվելու վայրի ուղղությամբ և ոչնչացրել թիրախներն էլեկտրոնային արձակումներով։

Բոլոր օբյեկտները ոչնչացվել են։ Թռիչքները կատարվել են օրվա տարբեր ժամերին՝ զույգերով եւ խմբերով։ Ուսումնամարզական թռիչքներին մասնակցել է ՀՌՕ-ի ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել մոտ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում բազմաթիրախ ՄիԳ-29 կործանիչներ։

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման նորոգման ստորաբաժանումների մասնագետները կատարել են հատուկ առաջադրանքներ դաշտային պայմաններում։

Զինծառայողները պրոֆեսիոնալ պատրաստության ստուգարք են հանձնել բոլոր ուղղություններով, ստուգվել է նրանց իմացությունը զենքերի տակտիկատեխնիկական  բնութագրերի, ռազմական և հատուկ տեխնիկայի, տեխնիկական սպասարկման, ռազմական տեխնիկայի ընթացիկ, միջին և կապիտալ նորոգման, թրակները, անիվները և շասսիները փոխելու ալգորիթմերի վերաբերյալ։

Բարձրլեռնային զորադաշտում ՀՌՕ-ի ստորաբաժանման զինառայողները կատարել են նաև կարգավորող, ամրացնող, խառատային-մեխանիկական աշխատանքներ դաշտային պայմաններում։

Добавить комментарий