«Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին
Գազայի հատվածի վերակառուցման «Խաղաղության խորհուրդը» պահանջում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև այս շաբաթվա վերջ ավարտին հասցնի Գազայի ապառազմականացման վերաբերյալ համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Խաղաղության խորհուրդն» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը գրեթե ամբողջությամբ զինաթափվի և կտրամադրի Գազայի հատվածի ստորգետնյա թունելային համակարգի քարտեզները։
Ապրիլի 7-ին Կահիրեում նախատեսվում է «Խաղաղության խորհրդի» և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հանդիպում՝ շաբաթվա վերջում ապառազմականացման համաձայնագիր կնքելու նպատակով։
Добавить комментарий