Опубликовано H.Aslanyan -
Հարված

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը 23 ավիահարված է հասցրել Լիբանանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Al Mayadeen» լրատվամիջոցը։

Թիրախների թվում են եղել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Քասմիա կամուրջը և Բեյրութի հարավային Դահիա արվարձանը։

Երկրի հարավում գտնվող Ալ-Աբասիա քաղաքի շենքերից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

 

Добавить комментарий