Опубликовано Անի Երյան -
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի խաղաղություն, ապա կբացվեն նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները։     APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ընթացքում։    Նա նշել է թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման կար

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը. թուրք պաշտոնյայի պատասխանը

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի խաղաղություն, ապա կբացվեն նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները։ 

APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ Միլի մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ընթացքում։

Նա նշել է թյուրքական պետությունների միջև կրթության, էներգետիկայի, անվտանգության և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Այրիմը նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ թյուրքական աշխարհի շրջանակներում։

Добавить комментарий