Опубликовано H.Aslanyan -
Քամալ

Մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին, որը ծանր վիրավորվել էր Թեհրանի վրա ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։

Աղբյուրների տվյալներով՝ Խարազին մահացել է մի քանի ժամ առաջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց՝ Թեհրանում իր տան վրա հարվածից հետո։ Նրա կինը զոհվել էր տեղում։

Добавить комментарий