Опубликовано H.Aslanyan -
Մոջթաբա

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մոտ ժամանակներս կարող է ուղերձով դիմել ազգին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մոտ ժամանակներս կարող է ուղերձով դիմել ազգին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Նա իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։ Նա գալիս է իր գրասենյակ, ընդունում պաշտոնյաներին, նախագահին, խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչին, նրանք հանդիպումներ են անցկացնում։ Հրադադարի մասին որոշումը կայացվել է նրա կողմից»,– ընդգծել է Իլահին։

Добавить комментарий