Опубликовано D.Guyumjyan -
55

Իրանցի պատգամավորը հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է խաթարել տարածաշրջանային կայունությունը

Իրանի մեջլիսի պատգամավոր Ռուհոլլա Մոտաֆակերազադը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը։

Իրանցի պատգամավորն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չընկնել Իսրայելի ծուղակը։ Նրա խոսքով՝ Իսրայելը տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խաթարելու լուրջ ծրագրեր ունի։ «Ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանի երկրին՝ չընկնել այս ծուղակը»,- ասել է նա։

Պատգամավորը միևնույն ժամանակ Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը ռազմավարական մեծ սխալ է համարել՝ ընդգծելով, որ դա մուսուլմանական երկրների շրջանում լրջորեն վնասում է Ադրբեջանի հեղինակությունը։ «Մենք թույլ չենք տա իսրայելցիներին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք կձախողվեն»,- նշել է նա։

Վերջինս հավելել է, որ Թեհրանի համբերությունը ռազմավարական նշանակություն ունի։ Նա ասել է նաև, որ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է պահպանել Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները՝ պաշտոնական Բաքվից և ադրբեջանական ԶԼՄ-ներից պահանջելով վերջ տալ նման ոչ հասուն մեկնաբանություններին։

Добавить комментарий