Опубликовано H.Aslanyan -
Լիբանան

Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել Սուրի շրջանում, 9 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել Սայդայի շրջանում։ Բինթ Ջբեյլ շրջանում թիրախավորվել է Լիբանանի Կարմիր խաչի շտապօգնության խումբը, որի հետևանքով զոհվել է 1 շտապօգնության աշխատակից, ևս 1-ը՝ վիրավորվել։ Ալ-Բազուրիե բնակավայրի վրա իսրայելական հարձակումների հետևանքով գրանցվել է 1 զոհ, 9 վիրավոր։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 13-ին իր ուժերի թիրախում են հայտնվել լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում, ինչպես նաև Իսրայելի տարածքում գտնվող իսրայելական բանակի մի քանի հավաքատեղիներ։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2055-ի, իսկ վիրավորներինը՝ 6588-ի։

Добавить комментарий