Ադրբեջանն իրեն պահում է Ուկրաինայի նման. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը հայտարարել է, որ Ադրբեջանը ներկայումս իրեն պահում է Ուկրաինայի պես։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
«Ադրբեջանի քայլերը, որոնք հեռու են դիվանագիտությունից, մասնավորապես Թեհրանում Բաքվի դեսպանատան փակումը և իրանցի դիվանագետների արտաքսումը, ինչպես նաև Նախիջևանում իրականացվող զորավարժությունները, նման են Ուկրաինայի սադրանքներին, որոնք նա իրականացնում էր Արևմուտքի դրդմամբ՝ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար»,- գրել է նախկին դեսպանը:
Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի ղեկավարությունը զգոն է։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Ադրբեջանն էլ պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակին։ Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում սիոնիստական ռեժիմի ազդեցությամբ (նկատի ունի Իսրայելին - խմբ.) հակաիրանական դիրքորոշում է որդեգրել։
Մոհսեն Փաք-Այինը հավելել է նաև, որ Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին ցանկացած արկածախնդրության հնարավոր հետևանքների մասին։
Добавить комментарий