Опубликовано Անի Երյան -
Չինաստանը դեմ է ցանկացած անհիմն մեղադրանքի կամ չարամիտ կապերի, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ծյակունը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, ըստ որոնց Չինաստանը ծրագրում է զենք մատակարարել Իրանին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։  Չինաստանը մշտապես հետևում է ռազմական արտահանման հարցում շրջահայաց և պատասխանատու մոտեցմանը և խստորեն վերահսկում է դրանց արտահանումը՝ ըստ  ներքին օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև իր միջազգային պարտավորությունների, մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել

Չինաստանը հերքել է Իրանին զենք վաճառելու ծրագրերի մասին տեղեկությունները

Չինաստանը դեմ է ցանկացած անհիմն մեղադրանքի կամ չարամիտ կապերի, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գուո Ծյակունը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, ըստ որոնց Չինաստանը ծրագրում է զենք մատակարարել Իրանին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Չինաստանը մշտապես հետևում է ռազմական արտահանման հարցում շրջահայաց և պատասխանատու մոտեցմանը և խստորեն վերահսկում է դրանց արտահանումը՝ ըստ  ներքին օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև իր միջազգային պարտավորությունների, մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Добавить комментарий