Լիբանանի վրա Իսրայելի հարվածներն անընդունելի են. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարը «շատ փխրուն է», գրում է The Guardian պարբերականը։
«Հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Իսրայելի հարվածներն անընդունելի են»,- ասել է նա։
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու և կայուն հրադադար հաստատելու համար դեռ շատ անելիք կա։ «Նավագնացությամբ զբաղվող ընկերությունները նավեր չեն ուղարկի Հորմուզի նեղուցով, մինչև դա անվտանգ չլինի»,- շեշտել է Սթարմերը։
Նա հաստատել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդ հարցի շուրջ շաբաթվա մեջ գագաթնաժողով կանցկացնեն։
Добавить комментарий