Опубликовано H.Aslanyan -
Իրան

Իրանը փոխհատուցում է պահանջել տարածաշրջանի 5 երկրներից

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին փոխհատուցում է պահանջել տարածաշրջանի հինգ երկրներից՝ Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Քաթարից, ԱՄԷ-ից և Հորդանանից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցելու համար։

Նա հավելել է.

«Այս հինգ երկրներն իրենց միջազգային հակաիրավական գործողություններով խախտել են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանով իսկ կրում են միջազգային պատասխանատվություն։ Նրանք պետք է լիարժեքորեն հատուցեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասը, ներառյալ փոխհատուցումը բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների համար, որոնք առաջացել են նրանց միջազգային հակաիրավական գործողությունների հետևանքով»։

Добавить комментарий