Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել
Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Բար Թոմեր Բարը կավարտի իր պաշտոնավարման ժամկետը մայիսի 5-ին. պաշտոնաթողության նախնական ժամկետը հետաձգվել էր Իրանում պատերազմի պատճառով: Հաղորդում է «Times of Israel»-ը:
Նոր ամսաթիվը համաձայնեցվել է Բարի և Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի այսօրվա հանդիպման ժամանակ։
Բրիգադային գեներալ Օմեր Թիշլերը կփոխարինի ավելի քան չորս տարի պաշտոնավարած Բարին։
«Շտաբի պետը շեշտել է, որ ռոտացիան հիմնված է օպերատիվ իրավիճակի գնահատման վրա»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Սկզբնապես Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի լիազորությունների փոխանցումը նախատեսված էր այս ամիս։
Добавить комментарий