ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությանը։ Բուջար Օսմանին հանդիպումներ կունենա կառավարության պաշտոնյաների և շահագրգիռ այլ կողմերի հետ: Նա ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, նաև հանդիպումներ կունենա խորհրդարանի անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ։
Այցի շրջանակում կքննարկվեն ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝
- համագործակցության ամրապնդման,
- անվտանգության արդի մարտահրավերների լուծման,
- հարավկովկասյան տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղությանն ու կայունությանը նպաստող հարցեր։
Добавить комментарий