Опубликовано Անի Երյան -
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ամերիկյան հետախուզության այն տեղեկություններին, թե Չինաստանը իբր պատրաստվում է զինամթերք մատակարարել Իրանին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։   Հեգսեթի խոսքով՝ Չինաստանը հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ դա չի համապատասխանում իրականությանը։  «Նախագահ Թրամփը շատ ամուր և անմիջական հարաբերություններ ունի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրանք շփվել են այս հարցի շուրջ, և Չինաստանը վստահեցրել է մեզ, որ նման բան իրականում տեղի չի ուն

Չինաստանը հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ զենք չի մատակարարի Իրանին․ Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ամերիկյան հետախուզության այն տեղեկություններին, թե Չինաստանը իբր պատրաստվում է զինամթերք մատակարարել Իրանին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Հեգսեթի խոսքով՝ Չինաստանը հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ դա չի համապատասխանում իրականությանը։

«Նախագահ Թրամփը շատ ամուր և անմիջական հարաբերություններ ունի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրանք շփվել են այս հարցի շուրջ, և Չինաստանը վստահեցրել է մեզ, որ նման բան իրականում տեղի չի ունենա», - նշել է Պենտագոնի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ թեև իրանական ղեկավարության հրամանատարական և կառավարման հնարավորությունները «զգալիորեն թուլացած են», Իրանը «մեծ խթան» ունի հրադադարի ռեժիմը պահպանելու համար։

Սպասվում է, որ Թրամփն ու Սի Ծինփինը կհանդիպեն մայիսին Չինաստանում։ Այս այցը հետաձգվել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով։

Добавить комментарий