Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է թուրքական իշխանությունների կողմից հավաքագրված Նատալյա Ալեքսանյանի հետ
Ապրիլի 16-19-ը հայկական պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ գտնվում է Թուրքիայում, որտեղ մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
Ալեն Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ։
Սոցցանցում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ նա հանդիպել է թուրքամետ, նիկոլական, թուրքական իշխանությունների կողմից ենթադրյալ հավաքագրված գործակալ, Թուրքիայում նստած ընդդիմադիրներին հայհոյող ոմն Նատալյա Ալեքսանյանի հետ։
Վերջինս հայտնի է իր խիստ թուրքամետ, հայատյաց, եկեղեցատյաց, հակաեկեղեցական քարոզ պարունակող գրառումներով, պարբերաբար կոշտ քննադատում է ընդդիմությանը։
Հանդիպումն այլևս կասկածներ չի թողնում, որ նա վայելում է ՀՀ գործող իշխանության անթաքույց հովանավորչությունը իր գործունեության առաջմղման համար։
Добавить комментарий