Опубликовано H.Aslanyan -
Ֆիդան

«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր ուղի է Թուրքիայի համար․ Ֆիդան

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև․ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով անցկացված ճեպազրույցում։

«Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ունի տնտեսական առավելություններ։

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման հարցում չափազանց կարևոր է։

Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։ «Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր ուղի է Թուրքիայի համար։

Այս հարցի շուրջ մենք նաև աշխատում ենք Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան», – ընդգծել է ֆիդանը։

 

Добавить комментарий