Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից, Փաշինյանի շանսերն ավելի մեծ են. Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար
Քոչարյանը գիտի, որ չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վճարովի մասնակիցների հաշվառմամբ հանրահավաքներին եկել է 10–12 հազար մարդ, ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից և այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում։ Սկզբունքորեն չեն հավատում մեծ փողերին։ Այնպես որ այս դեպքում, ինձ թվում է, Փաշինյանի շանսերն ավելի շատ են», - եզրափակել է Էլմար Մամեդյարովը։
Հ.Գ.: Ադրբեջանի իշխանությունների աջակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի հաղթանակը, քանի որ վերջինս անվերապահորեն կատարում է Բաքվի բոլոր պահանջները։
Добавить комментарий