Опубликовано H.Aslanyan -
ԱՄՆ

Ըստ ԱՄՆ սենատորների՝ ՌԴ-ն փորձելու է միջամտել ՀՀ ընտրություններին․ նրանք դիմել են Meta-ին և Alphabet-ին

ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը պաշտոնական նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ զգուշացնելով Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին։

Նշվում է, որ ռուսական կողմը կիրառում է Մոլդովայում փորձարկված մանիպուլյատիվ մեթոդները՝ օգտագործելով սոցիալական հարթակները և ռուս-հայկական օլիգարխների հետ կապված ցանցերը։

Նրանք հորդորել են տեխնոլոգիական հսկաներին հատկացնել բավարար ռեսուրսներ՝ ապահովելու համար, որ Հայաստանի ընտրությունները լինեն ազատ և արդար։

Добавить комментарий