Опубликовано Անի Երյան -
ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են գրավել: Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ-ի Պատերազմի նախարարությունը:  «Այս գիշեր ԱՄՆ զինված ուժերը, առանց որևէ միջադեպի, իրականացրել են INDOPACOM-ի պատասխանատվության գոտում գտնվող, պատժամիջոցների տակ հայտնված և երկրի պատկանելության նշում չունեցող «M/T Tifani» տանկերի զննում, գրավում և բարձրացել են դրա տախտակամած»,- ասված է հաղորդագրության մեջ:  Նախարարությունն ընդգծել է, որ ամերիկյան զինվորականները կշարունակեն միջոցներ ձեռնարկել մատակ

ԱՄՆ ռազմածnվային ուժերը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են գրավել

ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են գրավել: Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ-ի Պատերազմի նախարարությունը:

«Այս գիշեր ԱՄՆ զինված ուժերը, առանց որևէ միջադեպի, իրականացրել են INDOPACOM-ի պատասխանատվության գոտում գտնվող, պատժամիջոցների տակ հայտնված և երկրի պատկանելության նշում չունեցող «M/T Tifani» տանկերի զննում, գրավում և բարձրացել են դրա տախտակամած»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունն ընդգծել է, որ ամերիկյան զինվորականները կշարունակեն միջոցներ ձեռնարկել մատակարարման այն ցանցերի կասեցման ուղղությամբ, որոնք ԱՄՆ-ն համարում է անօրինական և Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող:

Добавить комментарий