ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) վստահ հաղթանակով դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Նիհատ Մամեդլիի հետ ու երկրորդ մրցափուլում հաղթեց տուշեով։ Գոտեմարտի դադարեցման պահին Աղաջանյանը հաղթում էր 8։1 հաշվով։
Ապրիլի 22-ին կայանալիք եզրափակիչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովը։
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տուշեով հաղթել էր իտալացի Թոմասո Բոսիին, իսկ քառորդ եզրափակիչում 1 րոպեում 8։0 հաշվով ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Սուներ Կոնունովից։
Добавить комментарий