Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ թուրք-իրանական հարաբերությունները և Իսրայելի կողմից Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ իրականացված հարձակումները։
Էրդողանն ընդգծել է իսլամական աշխարհի միավորման կարևորությունը՝ ընդդեմ Պաղեստինում Իսրայելի ահագնացող անմարդկային հարձակումների։ Նրա խոսքով՝ նոր ալիքը կանխելու համար պետք է գերիշխի ողջախոհությունը։
Թուրքիայի նախագահն Իսլամական համագործակցության կազմակերպությանը և ՄԱԿ-ին հորդորել է շարունակել համատեղ ջանքերը՝ միջազգային հարթակներում սրբավայրերի կարգավիճակը պահպանելու համար։ Նա հավելել է, որ այդ միասնությունը կարևոր է ցուցաբերել եվրոպական տարբեր քաղաքներում թուրքական դեսպանատների առջև Ղուրանի նկատմամբ իրականացված հարձակումների հանդեպ։
Добавить комментарий