Опубликовано H.Aslanyan -
Սամվել

Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՀ-ի սրընթաց զարգացման իրենց մոտեցումը

«Մենք միասին պետք է ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան այդ գործընթացները քննարկելը պետք է ֆիքսենք՝ ինչ ենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից։ Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի օկուպացրած տարածքներ, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացած Եռաբլուր։ Մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից, Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն, մեր լավագույն հայրենակիցներն այսօր Բաքվի բանտերում են»։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդն ընդգծել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունից ժառանգում են նաև ամբողջությամբ   տապալված տնտեսություն, 21 տոկոս աղքատություն, վարկերի տակ «ճռռացող» հասարակություն, 15 մլրդ-ին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում, բռնությունների պատճառով ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն։

 

Добавить комментарий