Опубликовано Անի Երյան -
ազրիկ

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:

«Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը, որն «էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում» (չակերտները՝ Դետք-ի) է, և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ: Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ։

Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում «ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա հիմնված ֆաշիստական մտածողության» (չակերտները-Դետք-ի) բացահայտ դրսևորում, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։

 

Զավեշտալի է, թե ինչպես ցեղասպան Թուրքիայի ավագ որդին՝ բռնապետական Բաքվի Հանրապետությունը, տարիներ շարունակ հայատյաց քաղաքականությամբ աչքի ընկնելով, սեփական քարոզչությամբ տարիներ շարունակ սնուցելով ատելություն ու ագրեսիա, հանկարծ «բարոյական արժեքներ կրողի»  դիրքերից փորձում է խրատել Երևանին՝ պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրողներին:

 

 

 

Добавить комментарий