Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Բաքու-Երևան չվերթ է կայացել։ Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական կառավարությանը սպասարկող 4K-8888 բորտը։
Այս ինքնաթիռը սպասարկում է ադրբեջանական պատվիրակություններին․ մասնավորապես ապրիլի 22-ին այդ ինքնաթիռն իրականացրել է Բաքու-Աստանա չվերթը։ Այդ օրը Աստանայում կայացել էր գագաթնաժողով, որին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ ինքնաթիռով այսօր Երևան է ժամանել փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը։
Նա գլխավորում է Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը։
Հայկական կողմից դեռ պարզաբանում և տեղեկություն՝ թե ինչ այց է և ինչ նպատակով, չկա։
Добавить комментарий