Опубликовано Անի Երյան -
Պենտագոնի կողմից ներկայացված 25 միլիարդ դոլարի գնահատականը՝ որպես Իրանի հետ պատերազմի ընդհանուր արժեք, թերագնահատված է. այն հաշվի չի առնում ԱՄՆ ռազմաբազաների վերականգնման ծախսերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:  Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ իրական գնահատականն ավելի մոտ է 40-50 միլիարդ դոլարին՝ հաշվի առնելով ռազմական օբյեկտների վերականգնման և ոչնչացված գույքի փոխարինման ծախսերը։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ պատերազմի առաջին օրերին տարածաշրջանում իրանական պատասխան հարվածները զգ

Պենտագոնը մոտ 20 միլիարդ դոլարով թերագնահատել է Իրանի դեմ պшտերազմի ծախսերը. CNN

Պենտագոնի կողմից ներկայացված 25 միլիարդ դոլարի գնահատականը՝ որպես Իրանի հետ պատերազմի ընդհանուր արժեք, թերագնահատված է. այն հաշվի չի առնում ԱՄՆ ռազմաբազաների վերականգնման ծախսերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ իրական գնահատականն ավելի մոտ է 40-50 միլիարդ դոլարին՝ հաշվի առնելով ռազմական օբյեկտների վերականգնման և ոչնչացված գույքի փոխարինման ծախսերը։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ պատերազմի առաջին օրերին տարածաշրջանում իրանական պատասխան հարվածները զգալի վնաս են հասցրել ԱՄՆ առնվազն ինը ռազմական օբյեկտների։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը, չորեքշաբթի ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, հայտարարել է, որ իր նշած 25 միլիարդ դոլարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։ Հեռուստաալիքն ընդգծում է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրաժարվել է հստակեցնել՝ արդյոք այդ թիվը ներառում է բազաների վերանորոգման ծախսերը։

Հերստի խոսքով՝ Պենտագոնը դեռևս չի կարող նշել արտերկրում գտնվող օբյեկտներին հասցված վնասի վերջնական թիվը։ Այս օբյեկտների վերանորոգման ծախսերն արտացոլված չեն Պենտագոնի 2027 ֆինանսական տարվա 1,5 տրիլիոն դոլարի բյուջետային հայտում, որը նախատեսում է ռազմական գերատեսչության ֆինանսավորման 42% ավելացում, ընդգծում է հեռուստաալիքը։

CNN-ի տեղեկությունների համաձայն՝ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ միայն պատերազմի առաջին վեց օրվա ընթացքում ծախսերը կազմել են մոտ 11 միլիարդ դոլար։

Добавить комментарий