Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել:
Այս մասին գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և հրապարակել լուսանկարներ:
«Մենք նաև առանձնահատուկ գոհունակությամբ ենք նշում, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը տալիս են կոնկրետ արդյունքներ։ Հավատում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի տակ այսօր մեր ստորագրությունը դրեցինք փոխըմբռնման հուշագրով, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության տևական մթնոլորտի ձևավորմանը»,- գրել է Յըլմազը:
Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև տրանսպորտի, մաքսային ոլորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ու կապուղիների ամրապնդմանն ուղղված քայլերի մասին:
Թուրքիայի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հյուրընկալության համար:
«Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավագույնի սկիզբ դառնա, և շնորհակալություն եմ հայտնում Նորին Գերազանցություն Փաշինյանին՝ ջերմ հյուրընկալության համար»,- եզրափակել է Յըլմազը:
Добавить комментарий