Опубликовано H.Aslanyan -
Աֆղանստան

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին

Աֆղանստանը հայտարարել է իր սահմանային Կունար նահանգի ուղղությամբ Պակիստանի կողմից հրետակոծության մասին, որի հետևանքով կրկին կրակ է բացել սպանվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 14-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիթրաթը։

Նրա պնդմամբ՝ հրետակոծության թիրախում են եղել քաղաքացիական տները, դպրոցները, բժշկական կենտրոնները և մզկիթները։

Դրա հետևանքով վնասվել է երկու դպրոց, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել են բժշկական կենտրոն և երկու մզկիթ։ 

Добавить комментарий