Իրանը Մերձավոր Արևելքում վնաuել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռшզմական օբյեկտ. The Washington Post
Իրանը Մերձավոր Արևելքում վնասել կամ ոչնչացրել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ, սակայն ամերիկյան իշխանությունները բացահայտորեն չեն ընդունում վնասի իրական մասշտաբները։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրատարակության տվյալներով՝ Իրանն օդային հարվածների ընթացքում խոցել է անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստներ, ռադարներ, կապի համակարգեր և ՀՕՊ սարքավորումներ։ Օդային հարվածների սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանում լիարժեքորեն շահագործել տարածաշրջանում գտնվող իր բազաները։ Թերթի զրուցակիցների փոխանցմամբ՝ գործողության սկզբում անձնակազմի մեծ մասը տեղափոխվել է այլ օբյեկտներ՝ իրանական հրթիռների հասանելիության գոտուց դուրս։
Թերթի հետ զրուցած փորձագետները կարծում են, որ ԱՄՆ զինվորականները թերագնահատել են հարվածային համակարգերը թիրախների վրա ուղղորդելու Իրանի կարողությունները, չեն հարմարվել ժամանակակից ԱԹՍ-ներից պաշտպանվելուն և բավարար պաշտպանություն չեն ապահովել մի շարք բազաների համար։ Փորձագետների կարծիքով՝ Իրանի հարվածները էական ազդեցություն չեն ունեցել ամերիկյան զինված ուժերի՝ ռմբակոծություններ իրականացնելու կարողության վրա։
Իր հետաքննության համար թերթն օգտագործել է Իրանի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարները։ Թերթը նշում է, որ լուսանկարների խմբագրման հետքեր չի հայտնաբերել։ Արբանյակային լուսանկարների ոլորտում մասնագիտացված ամերիկյան Vantor և Planet ընկերությունները, ԱՄՆ կառավարության խնդրանքով, սահմանափակել են Իրանում ԱՄՆ գործողության ժամանակ արված տարածաշրջանի պատկերների հասանելիությունը, նշում է WP-ն։
Добавить комментарий